Մի քանի տասնյակ չիլիացի ուսանողներ լքել են նախօրեին գրաված կոնգրեսի պատմական շենքը Սանտյագոյում: Նրանց տեղափոխել են ոստիկանություն: Ուսանողները համաձայնել են ազատել շենքն այն բանից հետո, երբ նրանց հետ բանակցություններ վարած խորհրդարանականները խոստացել են Չիլիի կարեւորագույն սոցիալական հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, հաղորդում է BBC-ն:
Չիլիում արդեն մի քանի ամիս շարունակվում են բողողի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են անվճար կրթություն:



























