Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ափսոսանք է հայտնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան կապակցությամբ: Չավեսը Քադաֆիին անվանել է մարտիկ եւ նահատակ, իսկ նրա սպանությունը` կյանքի իրավունքի խախտում:

Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքի գրոհի ժամանակ: