Թերթը գրում է, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի ունեցած մասսայական խուզարկություններից հետո դեռեւս չկան մեղադրյալներ: «Թերթի տեղեկություններով` այս գործով չկան նաեւ ձերբակալվածներ: Մինչ այդ, ՀԷՑ-երը տեղեկացնում են, որ նախօրեի խուզարկության ժամանակ առգրավվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք կարեւոր են ընկերության բնականոն աշխատանքի համար: Իսկ այդ հանգամանքը կարող է բացասաբար ազդել ՀԷՑ-ի ձմեռային սեզոնի պատրաստությունների եւ սարքավորումների բնականոն աշխատանքի վրա»- գրում է «Ժողովուրդ»-ը: