Թերթը գրում է, որ վերջին ժամանակներս «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնք այս կամ այն կերպ առնչվում են տարբեր եվրոպական համալսարանների հետ: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը մի ուշագրավ փաստ է արձանագրել.
«Եվրոպական շատ լուրջ համալսարաններում, որտեղից, ասենք, դուրս են գալիս այդ երկրների ապագա նախագահները եւ բարձրաստի6ան այլ պաշտոնյաներ, բավականին մեծ թվով ադրբեջանցի գիտնականներ կան աշխատող: Նրանք բավականին լուրջ դիրքեր են գրավում, պարզ է, որ իրենց գաղափարախոսությունն են մտցնում, իրենց դիրքորոշումն են առաջ մղում, ինչը մթնոլորտ է ստեղծում: Սա գործընթաց է, որը ժամանակ անց որակ է տալու, եւ սա հստակ, նպատակաուղղված աշխատանքի արդյունք է, այդ մարդկանց վրա հսկայական փողեր են ծախսվում: Ու զարմանալի չէ, որ ադրբեջանական լոբբիստական աշխատանքը կամաց-կամաց սկսում է ծիլեր տալ»,- գրում է «Առավոտ»-ը:




























