Թերթը գրում է . «Քանի որ ներկա զարգացումները հուշում են, որ կոալիցիան դժվար թե միասնական ցուցակով գնա խորհրդարանական ընտրությունների, ՕԵԿ-ում ոտուձեռ են ընկել: Ճիշտ է, առանձին ցուցակով գնալը նրանց երազածը չի, բայց, ինչպես ասում են, այլ տարբերակ չկա: ՕԵԿ-ական նախարարները (որոնցից ոչ մեկն իրականում ՕԵԿ-ական չէ), պատգամավորներն ու կուսակցական վերնախավը չտեսնված ու չլսված ամեն քայլի դիմում են, որպեսզի նախընտրական ցուցակում հնարավորինս մոտ լինեն ՕԵԿ-ի փառապանծ առաջնորդին, այսինքն` լինեն անցողիկների շարքի ամենաբարձր տեղերում: Ու հիմա ՕԵԿ-ում իսկական խանդի տեսարաններ են: Ասենք, եթե ՕԵԿ-ական մի նախարարի կամ պատգամավորի հեռուստատեսությամբ ավելի շատ են ցույց տալիս կամ էլ նրա հասցեին մի լավ բան են ասում, մյուսները նախանձից «պայթում են»»: