Հայաստանի ԱԻՆ փրկարար վարչություն հոկտեմբերի 20-ին`ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 70 շենքի տանիքը նստվածք է տվել, առկա է փլուզման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած մասնագետները պարզել են, որ տանիքի նստվածք չկա, շենքի պատերին կան բազմաթիվ ճաքեր, անհրաժեշտ է համապատասխան մասնագետների եզրակացությունը:

Ահազանգի մասին տեղյակ է պահվել Երեւանի քաղաքապետարան: