Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.20-ին, մեղայականով ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել մի երիտասարդ եւ խոստովանել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ վարելով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան` Մարմաշենի խճուղու 5-րդ կմ-ին, նա վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն: