Երեւանում, հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Երեւանի Գեւորգ Չաուշի փողոցում:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07.20-ին, «ՎԱԶ- 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեւորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: