2006-2010 թվականների Իսրայելը նախկին խորհրդային հանրապետություններին առաքել է 534 միլիոն դոլարի զենք, ինչն այս տարածաշրջանում ռազմական արտադրանքի ներմուծման 14 տոկոսն է: Տվյալները հրապարակել է Մոսկվայի Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնը:

Ըստ տարիների պատկերը հետեւայլն է. 2006թ. – $25 միլիոն, 2007թ. – $144 միլիոն, 2008թ. – $129 միլիոն, 2009թ. – $95 միլիոն, 2010թ. – $141 միլիոն:

Այս շուկայում Իսրայելը զիջում է միայն Ռուսաստանին եւ Ուկրաինային:

Իսրայելական սպառազինության եւ ռազմական սարքավորումների հիմնական ներմուծողը Ադրբեջանն է: Իսրայելի կողմից հիմնական տնտեսվարողներն են պետական եւ մասնավոր ընկերությունները. Israel Military Industries, Israel Aerospace Industries, Aeronautics Defense Systems, Rafael Advanced Defense Systems, Elbit Systems:

Իսրայելցիների հետաքրքրությունն ԱՊՀ շուկայով պայմանավորված է Արեւմտյան Եվրոպայի ռազմական բյուջեների կրճատման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցման հետ: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կրճատում գնումներն Իսրայելից Իրաքի եւ Աֆղանստանի ռազմարշավների կրճատմանը զուգահեռ: