Երեւանում, այսօր` հոկտեմբերի 21-ի առավոտյան, Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցում շտապօգնության մեքենա է շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» եւ շտապօգնության ավտոմեքենաները:

Մեր տեղեկություններով, բախման արդյունքում «շտապօգնության» մեքենան շրջվել է, որում հիվանդ է եղել:

4 մարդ, այդ թվում մեկ երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Երեխան գտնվում է Մուրացանի հիվանդանոցում: