Հայաստանում իրականցվում է սեյսմիկ ռիսկերի գնահատման եւ ծրագրավորման նախագիծ: Այն իրականցվում է Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ համաձայնագրի շրջանակում:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության հետազոտական խմբի անդամ Յանո Կենտին, նախագիծը նախատեսված է 2 տարվա համար: «Արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք, նոյեմբերին պատրաստվում ենք ներկայացնել մեկ տարվա արդյունքները», նշեց փորձագետը:
Նրա խոսքով` ռիսկերի գնահատումն իրականացվում է մի քանի ասպեկտով, այդ պատճառով խմբում ներգրավված են տարբեր մասնագետներ: «Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի փրկարար ծառայության հետ: Հուսով եմ, մեր աշխատանքի արդյունները օգտակար կլինեն Հայաստանի համար»,-նշեց պրն Յանոն:


























