Հայաստանում կոյուղու ցանցում առկա են 2744 կմ երկարությամբ խողովակներ, որոնցից 1394 կմ-ը (50 տոկոս) ենթակա է փոխարինման: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդը եւ կոմունալ տնտեսությունը 2010 թվականին» զեկույցում:
Կոյուղու խողովակների մաշվածությամբ առաջին տեղում Երեւանն է` 575 կմ-ից 75 տոկոսը: Լավագույն վիճակում Կոտայքի մարզն է` 526 կմ ցանցից փոխարինման կարիք ունի 28 տոկոսը:
Համեմատության համար` Արագածոտնում այդ ցուցանիշը 49 տոկոս է, Արարատում` 58 տոկոս, Արմավիրում` 44 տոկոս, Գեղարքունիքում` 37 տոկոս, Լոռիում` 54 տոկոս եւ այլն:




























