Շուտով ադրբեջանցի երեք նախարար կարող են մեղադրվել պետբյուջեից ապօրինաբար գումար գողանալու, ինչպես նաեւ Ադրբեջանից արժեթղթեր հանելու մեջ: Այնուհետեւ այդ անձանցից պահանջելու են հրաժարական տալ, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները:

Աղբյուրը նշում է, որ հարցի կապակցությամբ բարձր մակադակով պատրաստություններ են ընթանում եւ հայտնի է, որ վերջին ամիսներին մի շարք նախարարներ ապօրինաբար 5-8 միլիոն մանաթ (6.25-10 միլիոն դոլար) են յուրացրել: «Այդ դեպքերը մանրամասն քննվում եւ ուսումնասիրվում են, ուստի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մի շարք նախարարների հրաժարականն է ակնկալվում»,-գրում է «Պոլիգոնը»: