Թերթը գրում է, որ վերջերս ձերբակալված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը («Գառնիի Սուրիկի լավաշի» տերը) երեկ հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Հակոբյանը թերթին պատմել է, որ ինքն է խնդրել, որ հանդիպեն:
Նա ոստիկանապետին հարցրել է` ինչո՞ւ եւ ով է ուզում իր որդուն բանդայի պարագլուխ «սարքել», քանի որ «Գառնիի լավաշի» սեփականատերը պնդում է, որ իր երկու որդիներն էլ, որոնք ձերբակալվել են բանդայի գործով, անմեղ են. «Ասեցի` բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք, թե չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղու մասին, որ ասում են պարագլուխն է եղել: Ասենք մեկը ճանաչում է նրան, տեսե՞լ ա, որ ինքն էնտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել`չէ: Ըտենց խոսում էինք` էս կողմ, էն կողմ: Սարգսյանն ասեց` ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրան չեն տեսել: Բայց ըտենց բան ոնց ա լինում»,- զարմացած պատմել է Սուրիկ Հակոբյանը, նաեւ հավելել. «Ես էլ մի քիչ նեղացած էի, ասեցի, դուք ինչ ուզեք` մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք»:




























