Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը մայրաքաղաք Բանգկոկի բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել ջրասուզվելու` շարունակվող հեղեղումների պատճառով:

Նրա խոսքով` տարերքը կշարունակվի եւս 4-6 շաբաթ: Բանգկոկի հյուսիսային արվարձաններում ջրի հոսքը քշել-տարել է արգելապատնեշները: Քաղաքի կենտրոնում դեռ չոր է:

Հիշեցնենք, որ հուլիսին սկսված տեղատարափ անձրեւների պատճառով երկրի մեկ երրորդը ջրասույզ էր եղել: Զոհվել էր 300, տուժել շուրջ  3 մլն մարդ: