ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը նախատեսում է Լիբիայում իր գործողություններն ավարտել հոկտեմբերի 31-ին:

Սակայն պաշտոնապես այդ մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարում էր, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան կապակցությամբ, ռազմական գործողությունները նախատեսվածից ավելի շուտ կավարտվեն: