Կամերունի գործող նախագահ Պոլ Բիյան վերընտրվել է նախագահի պաշտոնում: Երկրի գերագույն դատարանը հրապարակել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
78-ամյա Պոլ Բիյան, ով երկիրը կառավարում է 1982 թ-ից, ստացել է քվեների 77,9 տոկոսը, նրա մրցակից Ջոն Ֆրու Նդին` 10,7 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,8 տոկոսը:
Ավելի վաղ, գերագույն դատարանը մերժել էր ընտրությունները չեղյալ համարելու ընդդիմադիր թեկնածուների հայցը: Յոթ թեկնածուներ, այդ թվում` Ջոն Ֆրու Նիդեին, դեռ մինչ արդյունքների հրապարակումն էին ընտրությունները համարել կեղծված եւ բնակչությանը կոչ արել դուրս գալ ցույցերի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























