ԱՄՆ-ում Նյու Յորքի Բրուքլինի շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, աշակերտներից մեկի մայրը փրկել է երեխաներին գնդակից եւ ինքն է մահացել:
Անհայտ անձը, հոկտեմբերի 21-ի երեկոյան, ատրճանակից կրակ է բացել, սպանելով աշակերտներից մեկի մորը եւ վիրավորելով մի աշակերտուհու եւ մեկ երիտասարդ աղջկա:
34-ամյա Զուրանա Հորթոնը փորձել է պաշտպանել երեխաներին գնդակներից եւ վնասվածք ստացել գլխին ու կրծքին: Նա հենց տեղում մահացել է:
Մարդասպանի արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրից փախուստի է դիմել երեք տղամարդ: Ոստիկանությունն արդեն վստահ է, որ կրակողը մեկ մարդ է եղել:


























