Գարեգին Բ-ն, այսօր` հոկտեմբերի 22-ին, կմեկնի Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմ, Մոսկվա, ուր նրա ղեկավարությամբ, հոկտեմբերի 23-ին կկատարվի թեմի առաջնորդանիստ եկեղեցու խաչերի օրհնության եւ օծման արարողությունը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ին ուղեկցելու է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրը, որը զբաղեցնում է 1,32 հա տարածք, սկսվել է կառուցվել 2006թ-ին: Այն ընդգրկում է մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային եւ վարչական մասնաշենքերը, հանդիսությունների սրահները եւ թանգարանը:

























