Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն այսօր կայցելի հայաբնակ Սամցխե Ջավաքի տարածաշրջան:
Բաքրաձեն կլինի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, որտեղ կհանդիպի բնակչության հետ եւ կծանոթանա նրանց խնդիրներին: Դրանից հետո նա կմեկնի Ախալքալաք, որտեղ հանդիսավոր կերպով կբացի գինու գործարան եւ լողավազանային համալիր, հաղորդում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:



























