Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 22-ին, հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Աշոտ Հովակիմյանի կենսագրական տվյալները

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 16-ին Երեւանում:

1978թ. ավարտել է Երեւանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:

1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության եւ բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան /Մոսկվա/ եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

1988-1992թթ.-  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:

1992թ. ապրիլ – 1993թ. օգոստոս - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:

1993թ. օգոստոս-1996թ. փետրվար – Հունաստանի Հանրապետությունում ՀՀ  գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետեւ` դեսպանության առաջին քարտուղար:

1996թ. փետրվար - 1998թ. հուլիս - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:

1998թ. հուլիս – նոյեմբեր – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

1998թ. ապրիլից – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

1999 - 2006 թթ. – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2000 – 2006 թթ.– համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

2000- 2006 թթ. մարտ – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

2000 – 2006 թթ. – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

2006-2011 թթ-.  Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2006-2011 թթ. – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

2006-2011 թթ. -  համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

2006-2011 թթ. – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

2008-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2008-2011 թթ. օգոստոսից – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

ՀՀ Նախագահի հոկտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Պարգեւատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով /2005/ եւ Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով /2006/:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

2 գիտական մենագրությունների եւ շուրջ 60 գիտական եւ քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի:

Տիրապետում է ռուսերեն, անգլերենին, սերբերենին, խորվաթերենին, լեհերենին: