ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ օրը` հոկտեմբերի 21-ին, բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհին թողնել լիազորությունները: Բանաձեւի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ-երկրները:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բոլոր կողմերին կոչ է արել Եմենում պայմանավորվածություն ձեռք բերել  Պարսից ծոցի  արաբական պետությունների համագործակցության նախաձեռնության հարցում: ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2014 բանաձեւը, որով նաեւ կոչ է արել իշխանություններին եւ ընդդիմությանը դադարեցնել բռնությունը: