Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի այրի Սաֆիա Ֆարկաշը Լիբիայի նոր իշխանությունից` Անցումային ազգային խորհրդից, պահանջել է իրեն հանձնել ամուսնու մարմինը: 

Այրին «նահատակ Մուամար Քադաֆիի ընտանիքի անունից»  դիմել է ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կառույցների, որպեսզի նրանք ստիպեն

ԱԱԽ-ին:  Ֆարկաշն ընդգծել է, որ իշխանությունները պետք է հանձնեն հրամանատարի բոլոր կողմնակիցներիմնացորդները «այն ցեղերին, որոնց պատկանել են», հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Քադաֆիի ընտանիքը նաեւ անհրաժեշտ է համարում  «լիբիական նախկին առաջնորդի, նրա որդու եւ ընկերների մահվան հանգամանքները պարզելու նպատակով հետաքննության անցկացումը»:

Լիբիան 42 տարի  ղեկավարած գ նդապետ Մուամար Քադաֆին եւ նրա որդի Մութասիմը զոհվել են իրենց «փոքր հայրենիք» Սիրտ քաղաքում` հոկտեմբերի 20-ին, այն բանից հետո, երբ ԱԱԽ-ի կողմնակիցները նրանց գերի են վերցրել: