Ոստիկանության ծառայողները վերջերս հայտնաբերել էին Իտալիայի քաղաքացիներ Վինչենցո Տորինոյին եւ Անտոնիո Կավեին, որոնք մի շարք քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի հասնող գումարներ էին կորզել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 62-ամյա մի քաղաքացի եւ հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը, ճանաչել է Տորինոյին եւ Կավեին, որոնք մայիսին, Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ վերցրել են 900 եվրոյին համարժեք դրամ:
Վ. Տորինոն եւ Ա. Կավեն կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է:



























