Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հոկտեմբերի 18-ին: Միայն այդ օրը հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 200 կրակոց, որից շուրջ 50-ը` СВД եւ «Սեւ նետ» դիպուկահարային հրացաններից:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաեւ ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սաքերի թռիչքներ:
Չնայած ադրբեջանական կողմի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:




























