Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի շահերը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում: Այս մասի ռուսական ռադիոկայանի եթերում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը միանգամայն հարգանքով է վերաբերվում նրանց որպես պետությունների (Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում), որոնք իրավունք ունեն իրենց համար գործընկերներ ընտրել:  Այդ պատճառով այն հետաքրքրությունները, որոնք  ունեն Միացյալ Նահանգները, եւրոպական երկրները եւ այլ երկրներ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում, թելադրված են այս տարածաշրջանների տարածքային կարեւոր դիրքով` ահաբեկչությունների վտանգի եւ թմրանյութերի տեղափոխման առումով, ինչը դիպչում է Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շահերին:

Խոսքը Էներգետիկ տրանսպորտային կապուղիների մասին է, որոնք անցնում են այդ տարածքով` միացնելով Արեւելքն ու Արեւմուտքը: Մենք այս շահերը հասկանում ենք, բայց նաեւ ուզում ենք, որ ոչ տարածաշրջանային խաղացողների շահերը այս աշխարհաքաղաքական տարածքում  իրագործվեին ինչպես տեղի պետությունների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության շահերը հարգելով ` հաշվի առնելով այն սերտ կապերը, որոնք միացնում են մեզ Կենտրոնական Ասիայի, կովկասյան եւ եվրոպական հարեւանների` նախկին Խորհրդային միության երկրների  հետ»,- եզրափակել է Լավրովը: