Տիգրան Մեծի պողոտայում, հոկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Աբովյան-Բալահովիտ ճանապարհին:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Բալահովիտ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: