Գերմանիայի քրեական գործերով դաշնային ծառայության հատուկ ստորաբաժանումը, երկրի տարածքում ձերբակալել է երկու ռուս լրտեսների, հաղորդում է Deutsche Welle մեդիաընկերությունը:
Ընտանեկան զույգը ձերբակալվել է Գեսենի նահանգի Մարբուրգ եւ Բադեն Վյուրտեմբերգի նահանգի Բալինգեն քաղաքներում: Նրանց կասկածում են ռուսական արտաքին հետախուզության ծառայության օգտին լրտեսության մեջ:
Ամուսինները փաստաթղթերով Լատինական Ամերիկայից են (տղամարդը Արգենտինայից է, կինը` Պերուից), ունեն ավստրիական անձնագրեր, իսկ առաջադրված մեղադրանքը հերքում են:
Ենթադրաբար, զույգը Գերմանիայում լրտեսական գործունեություն է ծավալել ավելի քան 20 տարի, նշում է մեդիաընկերություն` վկայակոչելով Der Spiegel ամսագիրը:
Զույգը Գերմանիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ նախորդ տարի ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտեց ռուսական հետախութզական ծառայությունների լրտեսների ցանցը:
Բեռլինում ՌԴ դեսպանատան դիվանագետ Գեորգի Ստարկովիչը «ՌԻԱ նովոստիին» հայտարարել է, որ գերմանական կողմից ՌԴ դեսպանատանն ուղղված դիմում չի ստացվել, կապված ենթադրվող ռուս լրտեսների ձերբակալման հետ:




























