Իսահակյան փողոցի 18 շենքի դիմաց  երեկ` հոկտեմբերի 21-ին,  ժ. 16.40-ի սահմաններում  վրաերթի է ենթարկվել Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Վահագն Մինասյանը:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 34-ամյա Գրիգոր Դոդոյանը` «Լեքսուս GS – 300» մակնիշի 05 ՍԼ 288 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 41-ամյա Վահագն Մինասյանին, ով «օվիրի» պետի  տեղակալն է:  Նա տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: