Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այսօր` հոկտեմբերի 22-ին, ազգայնականները ցույցեր են անցկացնում «Բավական է կերակրել Կովկասին» եւ «Հեռացեք, խաբեբաներ եւ գողեր» լոզունգներով: Կազմակերպության մասնակիցները իշխանություններից պահանջում են դադարեցնել, ըստ նրանց, անհամարժեք դոտացիաները Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունների համար:
Մոսկվայի իշխանությունները թույլատրել են նախաձեռնությունն անցկացնել քաղաքի կենտրոնում գտնվող Բոլոտնայա հրապարակում` ժամը 14:00-ին: Նշանակված ժամին հանրահավաքին ներկա են եղել միայն կազմակերպիչներն ու լրագրողները, հաղորդում է BBC-ն:
Մոսկվայից բացի, ազգայնականները խոստացել են հանրահավաքներ անցկացնել Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Նովոսիբիրսկում, Տոմսկում, Տուլայում, Ստավրոպոլում եւ այլ քաղաքներում:


























