Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին ներգրավել է երկրի տնտեսության բերփոխումների գործընթացում, որպեսզի  վերջինս «օգնի խորհուրդներով»: Ինչպես նշում է The Telegraph-ը, դրա համար Բլերը կստանա տարեկան 8 մլն ֆունտ:

Ինչպես հաղորդում է  NEWSru.com-ը, Բլերը մի շարք նախկին գործընկերների հետ կսկսի Ղազախստանի համար տնտեսական համալիր բարեփոխումների ծրագրի մշակումը:The Telegraph-ը նշում է. «Բլերը կորցրեց մի բռնապետի (նկատի է առնվում լիբիական սպանված առաջնորդ Քադաֆիին), բայց արագ գտավ  նավթով հարուստ մեկ այլ ավտորիտար երկրի առաջնորդի` հանձինս Նազարբաեւի: