Երեւանի Թբիլիսյան խճուղում կեսգիշերին մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչից նաեւ հրդեհ է առաջացել։ Ինչպես հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը, ահազանգն ստացվել է ժամը 23:48-ին։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Վազ-2107» մակնիշի եւ «Վազ-2109» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինի վարորդը՝ 1983թ ծնված Էդգար Մանուկյանը, տուժել է պատահարի հետեւանքով։ «Շտապ օգնության» մեքենան տուժողին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մարվել է 00:08-ին։ «Վազ-2109» ավտոմեքենան ամբողջովին այրվել է։


























