Լիբիայում բժիշկները հերձել են երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի դին:
«Մենք աշխատել ենք ողջ գիշեր: Հիմա արդեն ավարտել ենք հերձումը»,- փորձագետներից մեկի խոսքն է մեջբերում Reuters –ը:
Հերձումը կատարվել է Միսուրատայի դիարաններից մեկում: Քադաֆիի դին կդրվի սառնարանում, իսկ հետո այդ քաղաքի շուկայում կներկայացվի ի տես ամենքի:




























