Հոկտեմբերի 23-ին Երեւան- Գյումրի –Բավրա ավտոճանպարհի 136-րդ կմ-ում (Քեթի գյուղի մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես –C» մակնիշի 29 ՕՕ 754 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Պատահարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, 1992թ. Համբարձում Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական ջոկատն ավտոմեքենայից դուրս է բերել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնել մենքենայի վարորդ Բենիամին Սարգսյանի դին:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























