Հայաստանում գրանցվել է եկրաշարժ, որը հատկապես ուժեղ է զգացվել Երևանում: 

Մայրաքաղաքի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոցներ և հավաքվել բակերում: Մարդիկ տագնապած են`սպասելով ցնցումների կրկնման: Լուրեր են հասնում, որ երկրաշարժը զգացվել է նաև Արարատյան դաշտավայրում: ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության սեյսմիկ պետական ծառայությունը դեռ տվյալների չի հրապարակել երկրաշարժի ուժգնության և էպիկենտրոնի մասին տեղեկատվություն: 

Նշենք, որ ցնցումերից հետո բջջային կապը զգալիորեն խաթարվել է:

Վերջին ժամանակաշրջանում երկրակեղևի շարժը տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է: Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, հոկտեմբերի 19-ին, ժամը 19.19-ին սեյսմիկ ծառայությունը գրանցել էր 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ: Եվս մի քանի օր առաջ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում ճաքել են դպրոցի պատերը: Որոշ դասարաններում պատերից ծեփ է փլվել, խախտվել են պանելների կարերը:Վերջին օրերի ընթացքում հանրապետոթյան տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ 3 - 5 բալ ուժգնությամբ:Aram Gareginyan