Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն  ամենասերտն ու բարեկամականն են: Այս մասին Մոսկվայում այսօր լրագրողներին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Մենք քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական ոլորտներում ավելի մերձավոր գործընկեր չունենք, եւ դա ուրախալի է»,-հայտարարեց Աբրահամյանը: 2,5 մլն հայեր պատրաստ են մասնակցել այդ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, ավելացրեց նա:ՌՀՄ ղեկավարն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Սփյուռքի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար` բարձր գնահատելով նրա աշխատանքը:

Նա  պատրաստակամություն հայտնեց  համատեղ ջանքեր գործադրել` Հայաստանի հետագա բարգավաճման համար:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  պետական այցով մեկնել է Ռուսաստան, որը կավարտվի հոկտեմբերի 25-ին: