Գործազրկության մակարդակը Հայաստանում գնալով նվազում է: Այս մասին այւսօր՝ նոյեմբերի 6-ին, 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ես չեմ հիշում, որ այսքան ցածր գործազրկության մակարդակ ունեցած լինի Հայաստանը երբևիցե: Բայց նաև համաձայն եմ, որ աշխատանքի հետ կապված ծրագրերը պետք է լավարկվեն»,- ասաց նախարարը:
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ևս հաստատեց՝ Հայաստանում կա գործազրկության ցածր մակարդակ: Ըստ այդմ՝ 2023-ին 11,7 տոկոս է, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13 տոկոս: Սա իր ազդեցությունը պետք է թողնի նաև աղքատության կրճատման ցուցանիշների վրա, կարծում է Նարեկ Մկրտչյանը:
«2022 թվականի աղքատության ցուցանիշը հրապարակվեց: Եթե նախորդ տարի 26,5 տոկոս էր, ապա հիմա ունենք 24,8 տոկոս: Նաև ծայրահեղ աղքատությունն է նվազել 1,5-ից 1,2 տոկոս: Սա այն դեպքում, երբ Համաշխարհային բանկի տարբեր փորձագետներ նախորդ տարի այս տարվա համար, հաշվի առնելով տարբեր գործոններ, կանխատեսում էին մինչև 39,6 տոկոս աղքատության հնարավոր աճ»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ համաշխարհային բանկի տարբեր փորձագետներ նախորդ տարի այս տարվա համար, հաշվի առնելով տարբեր գործոններ, կանխատեսում էին մինչև 39,6 տոկոս աղքատության հնարավոր աճ։





























