Հոկտեմբերի 7-ից հակամարտության սրման սկսվելուց հետո Գազայի հատվածում առնվազն 11,5 հազար մարդ է զոհվել, ավելի քան 29 հազարը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավային կառավարության մամուլի ծառայությանը։
Նոյեմբերի 12-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռմբակոծությունների զոհերի թիվը կազմում է 11180, այդ թվում՝ 4609 երեխա։





























