Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան ու նախարարները պայմանավորվել են սեփական աշխատավարձի կրճատման մասին: Հաջորդ ամսվանից վարչապետը պետությանը կվերադարձնի աշխատավարձի 30 տոկոսը, իսկ նախարարները` 20 տոկոսը, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ճապոնական NHK հեռուստաընկերությանը:

Որոշումն ընդունվել է հարկերի բարձրացման ֆոնին: Մարտի 11-ի երկրաշարժից եւ ցունամիից տուժած տարածքների վերականգնման համար առաջիկա 10 տարում Ճապոնիայում նախատեսվում են հարկերի բարձրացում: