Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի, որը հիվանդացել է թոքաբորբով, առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա իր նստավայրի փակ սենյակից, որպեսզի մնա անվտանգության մեջ, շաբաթ օրը տեղեկացրել է Վատիկանը։
Հայտարարությունում նշվել է, որ 86-ամյա հովվապետը ջերմություն չունի եւ շարունակում է հակաբիոտիկներ ընդունել։
Նա սովորաբար ուղերձը կարդում է Առաքելական պալատի պատուհանից, որը նայում է Սուրբ Պետրոսի հրապարակին։
Մինչ այդ Ֆրանցիսկոս Առաջինը ստիպված էր եղել չմասնակցել նախատեսված ուղեւորությանը Դուբայ, որտեղ պետք է ուղերձով դիմեր ՄԱԿ կլիմայի գագաթաժողովին, տեղեկացրել է Reuters-ը։





























