Վրացի փորձագետները Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրվելու հարցին թերահավատորեն են մոտենում, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, թեեւ փորձագետները կարեւոր են համարում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի վրաստանյան այցելությունը եւ նրա այն հայտարարությունը, թե Բուխարեստյան գագաթնաժողովի որոշումը ուժի մեջ է եւ Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այնուամենայնիվ, նրանք նման հայտարարություններին չեն հավատում:
«Այս փուլում կարեւորն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները ավելի ինտենսիվ լինեն: Մենք հասկանում ենք, որ հիմա քաղաքական լավ շրջան չէ, որ մեզ ընդունեն դաշինք, սակայն կարեւորը դինամիկ հարաբերություններ պահպանելն է»,-հայտարարել է վրացի փորձագետ Գիա Նոդիան:
Հիշեցնենք, որ 2008թ. Ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարվել եր, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան դաշինքի անդամներ:




























