Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը հայտնի իսպանացի օպերային երգիչ (տենոր) Պլասիդո Դոմինգոյին ոսկե դիրիժորական փայտիկ է նվիրել, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես գարծակալությանը հայտնել են պատրիարքարանից, Իլիա Երկրորդն այն նվիրել է Պլասիդո Դոմինգոյի գործունեության 40-ամյակի կապակցությամբ:
Պատրիարքարանի տեղեկատվությամբ, Վրաստանի պատրիարքի օրհնած ոսկե դիրիժորական փայտիկը երգչին փոխանցել է հայր Իլիա Նասիձեն հոկտեմբերի 26-ին, Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում, փորձի ժամանակ:
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի հոբելյանական երեկոն, որին մասնակցել են նաեւ աշխարհահռչակ վրացի բաս եւ Դոմինգոյի մտերիմ ընկեր Պաատա Բուրճուլաձեն:



























