Թերթը գրում է, որ իր  տեղեկություններով, ՀՀԿ անդամ, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ «Չեխական ավիաուղիների» միջեը կոնֆլիկտը հաշտությամբ է ավարտվել՝ ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, և Դ. Հարությունյանը հրաժարվել է հայցից:

«Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից. վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում պահանջելով «Չեխական ավիաուղիներից»: Հայցն ընդունվել էր, եւ այն պետք է քններ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Անհասկանալի է, թե ինչու է պրն.Հարությունյանը թաքցնում այս տեղեկությունը: Չէ՞ որ դա կխթանի,որ շարքային մարդիկ էլ նման դեպքերում դիմեն դատարան եւ պաշտպանեն իրենց իրավունքները»,- գրում է «Հրապարակ»-ը: