Աղանդներն ավելի մեծ վտանգ են Հայաստանի համար, քան հնարավոր ադրբեջանական ագրեսիան: Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Որպես իմ երկրի քաղաքացի, կարծում եմ, որ եկեղեցին պետք է հզորացնել: Ասում եմ, որպես մարդ, ու համար թանկ է ժողովրդի ազգային ինքնության պահպանումը», - նշել է Սահակյանը:
Հայ Առաքելական եկեղեցին գույքահարկից եւ հողի հարկից ազատող օրինագծի վերաբերյալ Սահակյանը հայտարարեց.
«Եկեղեցին նախկինում էլ չի վճարել այդ հարկերը եւ այժմ արտոնությունն ամրագրվում է օրենքով: Պետությունը նախկինում ուշադրություն չէր դարձնում դրան, այժմ որոշել է պարզություն մտցնել»:




























