Թերթը գրում է, որ նախագահի արարողակարգի վարչության արդեն նախկին աշխատակից Արամ Կանդայանը (Կնդո) մոտ 10 օր առաջ ազատվել է աշխատանքից։ Հիշեցնենք, որ այս երիտասարդին ծեծելու պատճառով մոտ մեկ տարի առաջ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Լուրեր էին պտտվում, թե վերջինս աշխատանքի է անցնելու արտաքին գործերի նախարարությունում։ Նախօրեին թերթը հարցում էր արել ԱԳՆ հասարակայնության վարչությանը (ընդ որում՝ գրավոր, կնքված եւ ստորագրված բլանկի վրա), թե ինչ պաշտոն է զբաղեցնում Կնդոն ԱԳՆ-ում։ Պարզվել է` ոչ մի պաշտոն էլ չի զբաղեցնում։ Իսկ նախագահականում զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի հրամանով։ «Կարելի էր ենթադրել, որ նրան աշխատանքից ազատելով՝ ժեստ են արել Գագիկ Բեգլարյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, ԱՄՆ կատարած ուղեւորությանբ ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցած Կանդայանն արարողակարգի ինչ-որ կոպիտ խախտում է թույլ տվել, եւ դա է նրան ազատելու պատճառը»,- գրել է «Հրապարակը»
Տեղադրություն




























