ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։

Այցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։