Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ, այսօր` նոյեմբերի 1-ին, ավելի քան հազար ցուցարարներ են հավաքվել, ովքեր պահանջում են չընդունել վետերանների եւ Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետեւանքների վերացմանը մասնակցածների արտոնությունները վերացնող օրենքը, հաղորդում է «RBK-Ուկրաինան»:
Ցուցարարները կոտրել են Մարիինյան այգու ցանկապատը եւ փորձել են մտնել խորհրդարանի շենք: Ոստիկանները փակել են շենքի բոլոր մուտքերն ու ելքերը եւ որոշ ժամանակ կարողացել են զսպել բողոքի ակցիայի մասնակիցներին: Իրենց հերթին, ցուցարարները հակառակ կողմից են տապալել արգելապատնեշը եւ մոտեցել խորհրդարանի շենքին:
Շուրջ 500 մարդ լցվել են Գերագույն ռադայի բակ:




























