Թուրքիայում, նոյեմբերի 12 -16-ին, Ստամբուլի գրքի միջազգային տոնավաճառի հայկական տաղավարում կցուցադրվեն վերջին երկու տարիներին Հայաստանում հրատարակված գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի, արվեստաբանական, հանրագիտարանային եւ տարաբնույթ ավելի քան 200 անուն ուշագրավ գրքեր:
Նշենք, որ այս տարին գրքին եւ ընթերցանությանը նպատակաուղղված ազգային ու միջազգային բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել Փարիզում, Ժնեւում, Վարշավայում, Սալոնիկում, Պետերբուրգում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Թեհրանում, որոնց մասնակցել է հայկական կողմը:
2012 թվականին համայն հայությունը նշելու է հայկական տպագրության 500-ամյակը,
իսկ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է «Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք»:
Հրատարակիչների ազգային ասոցիացիան համակողմանի ծրագրեր է մշակել հաջորդ` հոբելյանական տարվա պատմական այդ իրադարձությունները ըստ արժանվույն դիմավորելու համար: Հաջորդ տարվա հանդիսություններին կմասնակցեն նաեւ թուրք հրատարակիչները:




























