Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ավարտվել է ԱԺ ՀՀԿժական պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի թիկնապահ,Գայդ մականունով հայտնի Արմեն Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Այն արդեն ուղարկվել է դատարան: Մեն անգամ արդեն դատված Արմեն Սարգսյանի եւ եւս 7 հոգու դեմ մեդադրանք է առաջադրվել մաքսանենգության, ինչպես նաեւ փաստաթղթեր, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու համար: Ընդ որում, Գայդը մեղադրվում է 24 տարբեր դրվագներով: Քրեական գործը դատարան է ուղարկվել հոկտեմբերի 21-ին, սակայն դատաքննության օրը նշանակված չէ: Մեր տեղեկություններով` Գայդի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը նախագահում է դատավար Ալեքսանդր Ազարյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը: