ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գործադիր հրաման է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվում Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակիչների դեմ, ովքեր մեղադրվում են օկուպացված տարածքում պաղեստինցիների վրա հարձակումների մեջ։ հաղորդում է Hill-ը։
Ֆինանսական պատժամիջոցներ և նախնական վիզային արգելքներ են սահմանվել չորս իսրայելցի վերաբնակների նկատմամբ, ովքեր ներգրավված են եղել բռնության, սպառնալիքների և պաղեստինցիների ունեցվածքը ոչնչացնելու կամ բռնագրավելու փորձերի մեջ։
Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ քննարկում են՝ պատժե՞լ հարձակումներին մասնակից մյուսներին, թե՞ ոչ:





























